Ծնվեց Անկախության օրն ու ընկավ հանուն անկախության. Արթուրը կդառնար 20 տարեկան

Այսօր Մխիթարյան Արթուրը կդառնար քսան տարեկան, սակայն նրա քսանամյակը հարազատները թաց աչքերով ու անամոք ցավով են նշում, քանի որ Արթուրն այլևս մնացել է հավերժ տասնինը տարեկան ու անմահացել է։

Արթուրն ընկել է այս տարվա հունվարի տասնմեկի ադրբեջանական hարձակման հետևանքով մղված մարտերի ժամանակ։ Արթուրն ընկել է ընկերոջ՝ Ռուդիկի հետ։ Նա այսօր կդառնար քսան տարեկան։ Զինվորը անկախության ծնունդ էր։

Արթուրը լույս աշխարհ է եկել հենց այսօր՝ Հայաստանի անկախության օրը, իսկ տանսինը տարեկանում կյանքը տվել է հանուն այդ անկախության պաշտպանության համար։

Արթուրն ընտանիքի երեք զավակներից մեկն էր։ Նա քույր ու եղբայր ունի։ Եղբայրը՝ Արսենը, եղբոր քսանամյակի առիթով նախաձեռնել է հուշակոթողի կանգնեցում։ Հուշակոթողի բացումը հենց այսօր են իրականացրել։

Արթուրի սխրանքի, նրա հարազատների անափ կարոտի ու գնահատումի խոսքերի և այլ մանրամասների մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: