Բակուր Մելքոնյանը գրում է․ «Սովետական Միության ժամանակ մեր հարևանի տանը կար մի մեծ ու աննկատ նկուղ։ Հիշում եմ այնտեղ հավաքվում էին փողոցի տղամարդիկ և քննարկում էին, թե ինչպես պետք անկախանալ, ինչ պայքար պետք է մղել սովետական կարգերի դեմ, որ կարողանանք անկախանալ։ Մեր թաղի խումբը սերտ կապի մեջ էր մյուս թաղերի, Հայաստանի մյուս մարզերի նման խմբակների հետ։
Իր հերթին այդ բոլորին ղեկավարող գաղտնի մարմինը սերտ կապերի մեջ էր սփյուռքում գործող հայկական հզոր կառույցի հետ, որը արդեն մշակել էր Հայաստանի անկախության ծրագիրը, պատրաստ էր կառավարման համակարգը, գործում էին ֆինանսական ֆոնդերը, որոնք Հայաստանի անկախության դեպքում պիտի հոսեին անկախ Հայաստանի բյուջե, իրականացնելու պետականաշինության (բանակաշինություն, տնտեսություն) գործընթացը։ Մշակված էր Հայաստանի զարգացման ապագա ծրագիրը։
Ամերիկայի, Ֆրանսիայի, Ավստրալիայի, Իրանի, Իրաքի, Հնդկաստանի, Լիբանանի և մյուս մի քանի տասնյակ հայակական հզոր համայքների համախմբման արդյունքում, որը տեղի էր ունեցել մի խումբ հայրենասեր հայերի կողմից Ազգային Գաղափարախոսության ստեղծման և հայ համայքներում տարածման շնորհիվ, ահա վերը նշված հանգամանքների և լիքը այլ քայլերի համադրման շնորհիվ 1991 թ֊ի Սեպտեմբերի 21֊ին մենք ունեցանք բաղձալի անկախությունը։
Իսկ հիմա ասեմ՝ իրականում ինչ տեղի ունեցավ։ Մեր հարևանի աննկատ ու մեծ նկուղում կար լիքը զակատ ու ոչ մի հավաք։ Ու երբ արևմուտքի ճնշումների և քաղաքականության շնորհիվ սովետը քանդվեց, մենք անկախ մեզնից ստացանք անկախություն։ Արդարության համար ասեմ, որ մի քանի օր Բաղրամյանի սկզբում գնացել պառկել ենք սովետական տանկերի առաջ ու էդ տանկերը առաջ չեկան։ Մենք միամիտներս սկսեցինք մտածել թե մենք ինչ հզոր ենք, կարողացանք կանգնեցնել ռուսական տանկերին, բայց հիմա լավ էլ հասկանում եմ, որ էդ հարցը որոշվում էր լրիվ ուրիշ տեղում, որ մենք չպառկեինք էդ տանկերի առաջ, մեկա տանկերը առաջ չէին գալու, սովետը քանդվելու էր ու մենք անկախանալու էինք։
Մենք չենք գիտակցել ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ կարևորությունը, դրա համար նույնիսկ այսօր որոշ մարդիկ կարող են մտածել մտնել ինչ֊որ պետության կազմի մեջ ու խախանդ ապրել։ Բայց մի լավ նորություն ասեմ, սկսել ենք գիտակցել։ ԱԶԳԻ համար կարևոր տոնը Նոր Տարին չի, Տյառնընդառաջը չի, ջրոցին չի, Զատիկը չի։ Շնորհավորում եմ բոլորիս ամենհզոր տոնի առթիվ»։