«Նենսի Փելոսիին ուղեկցող կոնգրեսականներ Աննա Էշուն ու Ջեքի Սփիրը երկուսն էլ մայրերի կողմից հայկական արմատներ ունեն․․․» Արտյոմ Երկանյանն ուշագրավ մանրամասներ է հայտնում

Արդեն երկրորդ օրն է, ինչ ամերիկյան պատվիրակությունը Նենսի Փիլոսիի ղեկավարությամբ մեր երկրում է գտնվում։ Փիլոսիին ուղեկցում են երկու տիկնայք՝ Աննա Էշուն և Ջեքի Սփիրը։ Լրագրող Արտյոմ Երկանյանը, որ մշտապես հետաքրքրվում է հանրահայտ անհատների, գործիչների կենսագրական մանրամասներով ու ծագումով, հերթական ուշագրավ տեղեկությունն է հայտնել իր հարթակում։

Նա, անդրադառնալով Նենսի Փիլոսին ուղեկցող այս երկու կին գործիչներին, նրանց ծագմանը մասին ուշագրավ մանրամասներ է հայտնել։ Արտյոմ Երկանյանը մասնավորապես գրել է հետևյալը․

«Իսկ դուք գիտե՞ք որ Նենսի Փելոսիին ուղեկցող կոնգրեսականներ Աննա Էշուն ու Ջեքի Սփիրը երկուսն էլ մայրերի կողմից հայկական արմատներ ունեն: Աննա Էշուի նախնիների ազգանունը Բաբայան է եղել, իսկ Ջեքի Սփիրի պապը Քանչելյան ազգանունն է կրել:

Ընդամենը արձանագրում եմ փաստը, չպնդելով, որ դա կարող է կարևոր դեր խաղալ»,- իր փաստագրումը ներկայացնող գրառումը եզրափակել է հանրահայտ լրագրող Արտյոմ Երկանյանը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: