Գազ = լռություն․ հայ արտիստն ակցիա է իրականացրել Բեռլինում․ մանրամասներ

Հասկանալի է, որ հայրենիքի ճակատագրով հետաքրքրված ցանկացած անհատ այս դժվարին օրերին իր հնարավորություններն է բանեցնում, որ կարողանա դույզն-ինչ օգուտ տալ հայրենիքին։ հանրահայտ մտավորական ու արտիստ Միշա Բադասյանն ուշագրավ ակցիա է իրականացրել Գերմանիայի մայրաքաղաքում։

Նա լուսանկարվել է Բեռլինի տարբեր հանրահայտ վայրերում՝ այդ կադրերը հանրայնացնելով իր հարթակում։ Կադրերում Միշան ձեռքերին անց է կացրել գազի խողովակներ, իսկ կադրերը վերնագրել է այսպես․ Գազ = լռություն՝ ակնարկելով ադրբեջանական ռեսուրսները և համաշխարհային հետաքրքրությունները դրանց շուրջ, որով էլ պայմանավորված է շատ երկրների լռությունը։

Միշան իր արարքով ցանկացել է մասնավորապես ընդգծել, որ Ադրբեջանից գազ գնող Եվրոպան ակնհայտորեն աչք է փակում Հայաստանի դեմ ադբեջանա-թուրքական ագրեuիայի նկատմամբ, որն անարդարացի է խաղաղ հայ բնակչության նկատմամբ։

Միշան ինքնատիպ արտիստ է։ Նա ծնվել է Ռոստովում, սակայն ապրել ու հիմա էլ ապրում է Գերմանիայում։ Ունի հետևորդների մեծ խումբ համացանցում, ուստի նրա հրապարակումները լայնորեն տարածվում են։

Рейтинг
( 7 оценок, среднее 4.86 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: