Համբաչձումյան Համբարձումը գրում է․ «Աչքովս ընկավ Տաշիրի Սամոյին հայտարարությունը, 2 միլիոն հայ ա ապրում ՌԴ-ում, ֆլան-ֆստան։ Հայաստանը հո ձեր բիզնեսների պատանդը չի։ Վեր կացեք եկեք Հայաստան։ Մարդիկ գիտեմ, որ Հայաստանում չէին աշխատում, ձրիակերի պես էին ապրում, հիմա ՌԴ-ում օրինիբուն աշխատում են, առանձնապես մի բարեկեցիք կյանքով չեն ապրում։
Վեր կացեք էդ շովինիստական երկրից եկեք Հայաստան։ Էդ փակ, պատժամիջոցների տակ ապրող երկրում ոչ մի լավ բան չի ստացվելու։ Ռազմական ճակատում են նույնիսկ պարտություն կրում։ Վաղը, մյուս օրը չի բացառվում, որ համատարած մոբիլիզացիա հայտարարեն, ձեր տղերքը գնան էշ նահատակ դառնան ռուսական կայսերապաշտական շահերի համար։
Հայաստանը նույնիսկ էս պայմաններում տարեկան 5-10 տոկոս առնվազն աճում է, Ռուսաստանը տարեկան 5 տոկոս տնտեսական անկում է ունենալու։ Չեք տեսնում, որ ապագա չի էդ երկրում ապրելը։
Սկզբի համար նույնիսկ պետք չի քաղաքացիություն փոխել, եկեք էստեղ փորձեք կյանքը կարգավորել, հայրենիքում հենման կետ ունեցեք, հետո կմտածեք ինչ եք անում»։