«Մի օր էլ ասացի, որ նաև Ակսել Բակունցին ես նման, գուցե դրանից է նաև, որ քեզ մի ուրիշ, յուրահատուկ սիրով եմ սիրում: Երբեք չեմ հաշտվելու չլինելուդ հետ: Երբեք ու երբեք: Դավիթ Գիշյանս․․․»

Ծանրագույն ու ողբերգական լրատվությամբ լեցուն այս օրերին անմխիթար ու աննկարագրելի է նաև այն մանկավարժների հոգեվիճակը, անձնական ապրումներն ու կսկիծը, որ առաջանում է, երբ տեղեկանում են իրենց սիրելի սաների զոհվելու մասին։ Անմահացած սաների մասին հազվադեպ պատմում են համացանցում։

Մանկավարժ Ժաննա Հայրապետյանը, որ ունի դժվարագույն ապրումներ, իր սիրելի սան Դավիթ Գիշյանի մահվան ողբերգական առիթով անմխիթար ցավով գրել է հետևյալը․ «Թելադրության ժամանակ դյուցազուն բառը շփոթվել թ-ով էիր գրել:

Պայմանավորվեցինք, որ այսուհետև քեզ Դավիթ-Դյուցազուն կասեմ, ու դու երբեք էլ չես մոռանա այդ բառի գրությունը: Հենց էդպիսին էլ կաս, ոչ մի չափազանցություն: Դավիթ-դյուցազունս` ազնվական տեսակով։

Մի օր էլ ասացի, որ նաև Ակսել Բակունցին ես նման, գուցե դրանից է նաև, որ քեզ մի ուրիշ, յուրահատուկ սիրով եմ սիրում: Երբեք չեմ հաշտվելու չլինելnւդ հետ: Երբեք ու երբեք: Դավիթ Գիշյանս»,- անմխիթար ցավnվ լի իր գրառումը եզրափակել է Ժաննա Հայրապետյանը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: