Մեծ ցավով տեղեկացնում եմ, որ առավոտյան 5-ամյա Դավիթը լքեց մեզ

Տարիներ շարունակ Արմեն Արմոս Մարտիրոսյանն իր շուրջ է հավաքել մի խումբ մարդկանց և զբաղվում է առողջության լրջագույն խնդիրներ ունեցող երեխաների, պատանիների, դեռահասների բուժման գործընթացի կազմակերպման ու ֆինանսավորման հարցերով։

Նրանց այդ հարցում օգնում են բազմաթիվ բարի կամքի տեր մարդիկ, որոնք չեն խնայում իրենց գումարը այլոց կյանք պարգևելու համար։ Արմենի և նրան աջակցողների ջանքերով բազմաթիվ մարդիկ առողջացել և բնականոն կյանք են վերադարձել։

Ոմանք շարունակում են իրենց բուժման ընթացքը, իսկ ոմանք էլ, ցավոք սրտի, այդպես էլ չեն կարողացել ապաքինվել ու լքել են մեզ։ Արմենը պարբերաբար տեղեկացնում է իրենց հաջողություննների ու ցավոտ հրաժեշտների մասին։

Արմենի հերթական գրառումը հինգ տարեկան Դավիթի մասին։ Նա տեղեկացրել է, որ Դավիթի կյանքը բժիշկները, ցավոք սրտի, չեն կարողացել փրկել։ Հանրային օժանդակությամբ Դավիթին նախորդ տարի հաջողվել էր ուղարկել Գերմանիա, որտեղ նրան տեղավորել էին լավագույն կլինիկաներից մեկում, սակայն եղել է անդառնալին։

Рейтинг
( 4 оценки, среднее 2.25 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: