«Մանկությանս ընկերուհին, որն ինձանից մեծ է ընդամենը մի քանի ամսով, այսօր սև շորեր հագած, ողբով ու մեծ ցավով՝ հավերժի ճամփով ուղարկեց իր միակ որդուն․․․

Սոֆյա Հովսեփյան, իր հարթակում ցավով հայտնել է մանկության ընկերուհու միակ տղայի զnհվելու մասին։ Նա գրել է․ «Մանկությանս մի պատառը սևավորվեց։ Մանկությանս ընկերուհին, որն ինձանից մեծ է ընդամենը մի քանի ամuով, այսօր սև շորեր հագած, ողբով ու մեծ ցավով՝ հավերժի ճամփով ուղարկեց իր միակ որդուն»։

Սոֆյա Հաովսեփյանը գրել է նաև, որ մինչ օրս սիրով ու կարոտով է հիշում իր և ընկերուհու համատեղ անցկացրած օրերը։ Նրանք ընկերուհու ամուսնությունից և Երևան տեղափոխվելուց հետո միմյանց հաճախ չեն հանդիպել, սակայն մշտապես նույն ջերմությամբ ու պատմություններով կապված են եղել։

«Այսօր հանդիպեցի ու ոչինչ ասել չէի կարող, ո՛չ մանկությունս հիշեցի, ո՛չ պատանեկությունս․ միայն աչքիս առաջ մեկ բուռ դարձած մայր էր կանգնած՝ ոտքից գլուխ սև հագած ու այնքա՜ն զուսպ։

Հավե՛րժ փառք զինվորիդ ու խոնարհու՛մս քեզ Հերոսի մայր։ Սարգիս Սարգսյան 19 տարեկան»,- անամոք ցավով, ափսոսանքով ու գնահատանքով իր ասելիքը եզրափակել է Սոֆյա Հավսեփյանը։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: