Երկար էի մտածում կիսվե՞լ ձեզ հետ այսօրվա իմ երջանկությամբ, թե ոչ․․․ ծնվել է Սիլվա Հակոբյանի երկրորդ բալիկը․ լուսանկար ծննդատնից և հուզիչ մանրամասներ

Հանրահայտ երգչուհիներից մեկը՝ Սիլվա Հակոբյանը, ամիսներ առաջ ամուսնուն ու իր հետևորդներին հայտնեց առաջիկայում կրկին մայրանալու երջանկաբեր լուրը։ Երգչուհին հղիության ողջ ընթացքում ակտիվորեն շարունակեց երգչուհու իր գործունեությունը։

Այսօր արդեն երգչուհին վայելում է երկրորդ բալիկի ջերմ ներկայությունը։ Սիլվան տեղադրել է նորածին բալիկի լուսանկարը և կիսվել իր ապրումներով ու հույզերով։ Սիլվան գրել է, որ երկար է մտածել, թե արդյոք արժե ներկայիս հանրային տրամադրությունների համատեքստում կիսվել իր օրվա երջանկությամբ։

Հետո նա որոշել է, որ դա պետք է, քանի որ նա այդպիսով թշնամուն ևս մեկ անգամ ապացուցում է, որ մենք՝ հայերս եղել ենք, կանք ու դեռ պիտի շատանանք։ Սիլվան իր մայրական բարի գալուստն է մաղթել նորածին բալիկին՝ ցանկանալով, որ մեր հրաշք մանուկների Ծննդով խաղաղություն, սեր ու միասնություն տիրի իմ Հայաստան Աշխարհում։

Հավելենք, որ Սիլվայի երկրորդ զավակը նույնպես դտրիկ է, որին ծնողները Սառա անունն են տվել։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: