Քիմ Քարդաշյանը համաշխարհային աստղերի մասնակցությամբ ֆլեշմոբ է կազմակերպել ի պաշտպանություն Հայաստանի. տեսանյութ

Քիմ Քարդաշյանը մշտապես էլ աչքի է ընկել հայրենիքի հանդեպ իր առանձնահատուկ վերաբերմունքով։ Բազմամիլիոնանոց հետևորդներ ունեցող հայազգի աստղը չնայած ծնվել ու մեծացել է հայրենիքից հեռու, սակայն ժառանգել է հայրական սերն առ հայրենիք։

Քիմը երբեք չի անտեսել այն իրավիճակները, որոնք ողբերգական ու ճակատագրական են եղել մեր ժողովրդի համար։ Քիմի նախաձառնությամբ աշխարհի շատ ներկայացուցիչներ ու անհատներ ոչ միայն իմանում են փոքրիկ Հայաստանի մասին, այլ նաև իրենց հնարավորությունների սահմանում աջակցում են մեր երկրին։

Քիմի հերթական աջակցությունը մեր երկրին ֆլեշմոբի տեսքով է։ Նա մի հետաքրքիր ֆլեշմոբ է նախաձեռնել, որի շրջանակներում ստեղծվել է մի տեսանյութ, որի մեջ աշխարհի բազմաթիվ հայտնի դեմքեր ներկայանում և ասում են, որ աջակցում են Հայաստանին, կանգնած են Հայաստանի կողքին։

Այս ֆլեշմոբային տեսանյութը լայն տարածում է գտել աշխարհում։ Այն, բնականաբար, վատ ընդունելության է արժանացել ադրբեջանական շրջանակների կողմից։ Տեսանյութը՝ ստորև։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: