«Որոշ անձինք և լրատվականներ երեկվանից սկսած ընդգծված կեղծ ինֆորմացիաներ են տարածում, թե իբր Փելոսին եկել է Հայաստան միլիարդների ռազմական օգնություն ցուցաբերելու համար»

Մովսես Հարությունյանը Նենսի Փիլոսիի այցի և դրա շուրջ ծավալվող խոսակցությունների մասին գրում է․ «Նենսի Փելոսիի` դեպի Հայաստան արված պատմական այցը ուղեկցվում է տեղեկատվական ուժեղ հակազդեցությամբ։

Որոշ անձինք և լրատվականներ երեկվանից սկսած ընդգծված կեղծ ինֆորմացիաներ են տարածում, թե իբր Փելոսին եկել է Հայաստան միլիարդների ռազմական օգնություն ցուցաբերելու համար։ Սրա նպատակը պարզ է. մարդկանց մոտ առաջացնել կեղծ սպասումներ, որին էլ կհետևի բնականաբար հիասթափությունը։

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ն չի կարող ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանին տրամադրել նման ռազմական օգնություն` ինչքան էլ հայ-ամերիկյան հարաբերությունները գտնվեն բարձր ու սերտ մակարդակի վրա։

Նման կեղծ լուրեր տարածողների գլխավոր խնդիրն այն է, որ նոր հիասթափություն պատճառեն ՀԱՊԿ-ից հիասթափված հայ հասարակությանը` փորձելով հավասարության նշան դնել մեր առաջ ռազմական պարտավորվածություններ ունեցող երկրների անգործության ու ոչ մի ռազմական պարտավորվածություն չունեցող ԱՄՆ-ի միջև»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: