Հրատապ․ Ուղիղ միացում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից, որտեղ քննարկվում է Ադրբեջանի նախաձեռնած hարձակման հարցը

Այս պահին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 9131-րդ նիստի շրջանակներում ընթանում է Հայաստանի շրջաններում տեղի ունեցող ադրբեջանական hարձակման հարցը։ Նիստը գումարվել է ռազմական գործողությունների մեկնարկից հետո՝ սեպտեմբերի 13-ին, հայկական կողմի ուղարկած նամակի հիման վրա։

Նամակն ուղարկվել է Հայաստանի հասարակայնության հետ կապերի վարչությունից ՄԱԿ-ին՝ ուղղված Անվտանգության խորհրդի նախագահին։ Նիստը նախագահում է ֆրանսիական կողմի ներկայացուցիչը։ Նիստին մասնակից տարբեր երկրների ներկայացուցիչներ ներկայացել են զեկույցներով։

Իրանի ներկայացուցիչը, հավատարիմ մնալով այդ երկրի նախապես հայտարարած դիրքորոշմանը, պնդել է, որ իրենց երկիրը թույլ չի տա, որ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տարածաշրջանում խախտվի կայությունը, քանի որ դա կվտանգի համաշխարհային խաղաղ իրավիճակը։

Ռուսական կողմը ներկայացրել է մինչ այս այդ երկրի կատարած աշխատանքների, խաղաղապահների գործունեության, բանակցությունների մասին մանրամասներ՝ նշելով, որ երկու կողմերին զսպվածության կոչ է անում՝ հիշեցնելով նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունը։

Ռուսական կողմի ներկայացուցիչը նորից խոսել է ոչ ռազմական ճանապորհով խնդրի լուծման մասին։ Նիստի ուղիղ եթերը կարող եք դիտել ստերև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: