«ՀՀ զինված ուժերը չեն հաշտվել ու առավոտյան 9-ին անտեսելով Պուտինի միջնորդությունը հակագրոհ են ձեռնարկել 2 օր շարունակ վերադարձնելով գրավված տարածքները․․․»

Մանասյան Հայկը գրում է․ «Ըստ Ալիևի մարտական գործողությունները կասեցվել են Պուտինի կողմից, և տևել են 8 ժամից պակաս։ Սա համընկնում է Ռուսական ԱԳՆ-ի հենց բախման առավոտը արված այն հայտարարությանը, թե իբր ամսի 13-ի առավոտյան ժամը 9-ին հաստատվել է հրադադար։ Ուշադրություն։

Մարտերն իրականում տևել են 44 ժամ, ու կանգնել «հեղաշրջման» միտինգի հենց սկզբից` ժամը 20:00։ Այսպիսով, Ռուսաստանի կողմից արտոնված hարձակումը կազմակերպվել է անցյալ տարվա ախորժակով, երբ Ադրբեջանը գրավում էր որոշակի տարածք, հետո կանգ առնում Ռուսաստանի միջնորդությամբ, տարածքը պահելով իրեն, իսկ Ռուսաստանի կողմից մեզ մխիթարում, թե սահմանագծման աշխատանքները դեռ չեն արված, ու ինքնիշխան տարածքի կորստի հետ պետք է հաշտվել։

Այս անգամ, ՀՀ զինված ուժերը չեն հաշտվել ու առավոտյան 9-ին անտեսելով Պուտինի միջնորդությունը հակագրոհ են ձեռնարկել 2 օր շարունակ վերադարձնելով գրավված տարածքները։ Այսինքն մարտերը դադարեցնելու նախաձեռնությունը ՀՀ-ն պահել է իր մոտ, սկզբունքորեն չզիջելով այս անգամ։

Ոչ ՌԴ-ն, ոչ էլ ԱՄՆ-ն չեն եղել կրակի դադարեցման միջնորդը։ ՀՀ-ն կասեցրել է հակագրոհը ստիպված, երբ նկատել է, որ մայրաքաղաքում հեղաշրջման վտանգ կա»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: