Շաբաթներ առաջ Հրաչի և Անաշեի ընտանիքում բավականին բարձր տրամադրությամբ և ընկերների մասնակցությամբ նշվեց առաջնեկ բալիկի՝ Միայի առաջին տարեդարձը, որի առիթով էլ ծնողներն ի վերջո ցուցադրեցին իրենց չքնաղ բալիկի անուշիկ դեմքը։
Այսօր ընտանիքի մայրիկի՝ Անաշեի տարեդարձն է, սակայն ընտանիքում տրամադրությունն ամենևին էլ տոնական չէ, քանի որ երկիրը, որին հոգով ու սրտով կապված են Հրաչն ու Անաշեն, մեծ կորուստներ ու ցավ է ապրում։ Անաշեն, որ ակտիվ է սոցհարթակում, վերջին օրերին միայն տխուր հրապարակումներ է անում։
Անաշեն ծնունդով պարսկահայերի ընտանիքից է։ Ընտանիքում շատ հետևողական են ընդունված ավանդույթներին և սովորույթներին։ Անաշեն ընտանիքի հետ նախ Հայաստանում է ապրել, որտեղ էլ ուսումնառության շրջանակներում տեղի է ունեցել իր ու Հրաչի առաջին հանդիպումը։
Հետո Անաշեի ընտանիքն Ամերիկա է տեղափոխվել, որտեղ Անաշեն մեծ հաջողությամբ զբաղվել է պրոդյուսերական աշխատանքներով։ Արդեն հաջողությունների հասած Հրաչն ու Անաշեն վերստին հանդիպում են Ամերիկայում, որտեղ էլ զարգանում են նրանց հարաբերությունները։