«Իռա ջան, չեմ հավատում․․․» զոհվել է 44-օրյա պատերազմի մասնակից Իրինա Գասպարյանը, որն երկու զավակների մայր էր

Օրեցօր տեղեկանում ենք նորանոր թանկագին կորուստների մասին։ Այդ լուրերը ցավ են պատճառում բոլորիս հավասարպես։ Ցավով տեղեկանում ենք, թե ինչպես տարբեր ընտանիքների հենասյուներ կենդանի վահան են դարձել հայրենիքի պաշտպանության գործում՝ իրենց զոհելով հանուն վեհ գաղափարի։

Հերթական ցավալի լուրը բուժքույր Իրինա Գասպարյանի մահվան մասին լուրն է։ Իրինան հայրենիքին նվիրված բացառիկ հայուհիներից էր։ Նրա մասին Արսեն Սարգսյանը գրում է հետևյալը․ «Իռա ջան, չեմ հավատում, դու շատ մեծ ոգի ու մեծատառով մարդ էիր։

Դու իսկական սրտացավ և լավ ընկեր էիր և ուժեղ Մարդ։ Թուրք ոսոխի՝ Ադրբեջանի hարձակման հետեւանքով զnհվել է պայմանագրային զինծառայող, բուժքույր Գասպարյան Իրինան։

Իրինան 47 տարեկան էր, նա 5 տարի առաջ է զինծառայության անցել, աշխատում էր Գեղարքունիքի զորամասերից մեկում։ Նա մասնակցել է նաև 44–օրյա պատերազմին, Վարդենիսից էր, 2 երեխաների մայր։ Խորին ցավակցություննս եմ հայտնում քո հարազատներին և ընտանիքին»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: