Ցավալի․ սահմանին զոհվել է ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը՝ մեր սիրելի Սուսոն

Արամ Ավետիսյանը գրում է․ «Երեկ Ջերմուկի մերձակայքում մղվող մարտերի ժամանակ զոհվել է ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը՝ մեր սիրելի Սուսոն։

Սուսոյի մարտական ուղին սկսվել է 90-ականների սկզբին՝ արցախյան առաջին պատերազմի առաջին իսկ օրերից ու շարունակվել մինչև երեկ, չէ մինչև վաղը ու դեռ այնքան ժամանակ, քանի դեռ երկիրը պատերազմի մեջ է ու դիրքերում կանգնողները խիզախության ու անձնվիրության օրինակի կարիք կունենան։

Հանգչիր խաղաղությամբ սիրելի քույրիկ ու թող քո լուսավոր կերպարը ամոթահար անի արհավիրքի պահին քուչեքում «քաղաքական» տեքստեր ոռնացող որոշ գործիչների ու գործչուհիների»։

Արայիկ Համբարձումյանը գրում է․ «Սուս ջան միշտ հայրենիքիդ ու զինվորների կողքին էիր։ Բոլոր պատերազմների միջով անցար ու հերոսացար։ Մեծ ցավ եմ ապրում հերոս կին։ Արյանդ մեջ հայրենասիրությունն էր: Ու այդպես էլ գնացիր։

Երանի այն օրերը, երբ «Անհայտ հասցեի» նկարահանումներն էին: Բոլոր մասնակիցներին սիրում էիր սեփական զավակի նման: Բոլորիս հաշտեցնում ու կերակրում էիր: Խոնարհվում եմ։ Մեծ ցավ եմ ապրում»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: