Ջերմուկի դիրքերում զոհվել է Շուշիի մատույցներում իր խմբով հերոսացած կապիտան Արման Զաքարյանը

Ճակատից եկող կորստի մասին գուժող լուրերը բոլորիս սրտերն են անամոք ցավով լցնում։ Հերթական կորստյան լուրը Ջերմուկի դիրքերից է։ Հայրենիքի պաշտպանության մարտերում անմահացել է կապիտան Զաքարյան Արմանը։

Արմանն իր խիզախությամբ ու արիությամբ աչքի էր ընկել դեռ քառասունչորսօրյա մարտերի ժամանակ։ Նա իր մի խումբ հերոսական վարք դրսևորող տղաների հետ Շուշիի մատույցներում անասելի խիզախության օրինակ էր դրսևորել։

Արցախի և հատկապես Շուշիի համար ծանր ու ճակատագրական օրերին Զաքարյան Արմանն իր հերոսների խմբով կարողացել էր կանխել հակառակորդի մոտենալը Քարինտակի կողմից Շուշի բարձրացող ճանապարհին։ Արմանն այն ժամանակ հրաշքով ողջ էր մնացել։

Սակայն այս անգամ նա անմահացավ հերոսի մահով՝ իր հերոսական սխրանքով փառավորվելով հայոց հերոսական պատմության էջերում։ Արմանն ու Արմանի նմանները, որ հայրենիքի համար օրհասական իրավիճակներում առանց հապաղելու մեկնում են կրիտիկական կետեր, իրենց վարքով կերտում են հայոց նորագույն պատմության փառավոր էջերը։

Рейтинг
( 2 оценки, среднее 1.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: