«Մեր զինվորը Ողջ է։ Բայց ցավոք գերի է, ու պետք է սա տարածել, որ համապատասխան կառույցները․․․»

Հայտնի է դարձել, որ ադրբեջանական կողմից Հայաստանին են վերադարձվել ավելի քան ինը տասնյակ զինվորների մարմիններ։ Այս տեղեկությանը զուգահեռ նոր տեղեկություն է տարածվում նաև այն մասին, որ կան զինվորներ, որոնք գերու կարգավիճակում շարունակում են գտնվել ագրեuոր երկրում։

Ոմանք այդ երկրի սոցհարթակներում հայտնված տեսանյութերից ճանաչում են իրենց հարազատն զինվորներին, որոնցից նորություն դեռ չունեն։ Նման տեսանյութ է տարածել Կարեն Ճաղարյանը։ Նա տեղադրել է տեսանյութ հայ զինվորներից մեկի մասնակցությամբ։

Կարենը տեսանյութին կից գրել է․ «Մեր զինվորը Ողջ է։ Բայց ցավոք գերի է, ու պետք է սա տարածել, որ համապատասխան կառույցները, ամենակարևորը Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակը տեսնի ու շուտափույտ ողջ ու առողջ հետ վերադարձնի մեր զինվորին»։

Տեսանյութի մեջ երևում է, որ հայ զինվորը գտնվում է առողջական նորմալ վիճակում։ Տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: