Ցավալի․ զոհվել է պայմանագրային զինծառայող Անուշ Աբետյանը․ նա երեք անչափահաս երեխա ուներ

Ցավով տեղեկացանք, որ զոհվել է հայրենասեր հայուհիներից մեկը Աբետյան Անուշը։ Լինելով երեք զավակների մայրը՝ Անուշը երեսունվեց տարեկան էր։ Հայուհու զավակներից մեծը տասնվեց տարեկան աղջիկ է, իսկ մյուս երկուսը՝ տղաներ՝ տասնհինգ և չորս տարեկան։

Անուշը Արմավիրի մարզից էր, մասնավորապես Մրգաշատ համայնքից։ Նա Մրգաշատից Երևան էր տեղափոխվել, իսկ վերջին ութ ամիսների ընթացքում ապրում էր Ջերմուկում։ Հենց Ջերմուկում էլ Անուշը զինվորագրվել է ու պայմանագրով անցել զինծառայության։

Անուշը սիրել է զինվորական գործը։ Նա սեպտեմվերի քսանչորսին պետք է դիրքեր բարձրանար հերթական հերթապահության համար, սակայն բարձրացել է սեպտեմբերի տասներեքին։ Նա այդ օրը կարճ հեռախոսազրույց է ունեցել հաչազատների հետ, եղել է առանց տրամադրության։

Անուշի հետ կատարվածի հարազատները հաջորդ օրն են իմացել։ Նրանք մի կերպ են կարողացել ճանաչել Անուշի մարմինը։ Անուշի երեխաները այժմ գտնվում են Մրգաշատում՝ Անուշի ծնողների խնամքի ներքո։ Մրգաշատում էլ ամփոփված է այժմ Անուշը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: