Ցավալի․ զոհված 23-ամյա Բորիս Կարախանյանի հայրը զոհվել էր 2016 թվականի արցախյան պատերազմում

Հայրենիքի պաշտպանությունը մեր ազգի դեպքում շատ ցավոտ է և երբեմն ուղեկցվում է ընտանեկան ողբերգական կորուստներով։ Հայտնի է դարձել, որ վերջին օրերի թեժ մարտերի ժամանակ ընկել է Բորիս Կարախանյանը, որը քսաներեք տարեկան էր։

Բարիսն ընկել է Վարդենիսի ուղղությամբ մղվող մարտերի ժամանակ։ Բարիսի ընտանիքը Արցախից էր։ Նրանք ապրել են Մարտակերտի շրջանում գտնվող Մեծ Շեն գյուղում, սակայն 2020 թվականի հանրահայտ դեպքերից հետո ընտանիքով տեղափոխվել են Հրազդան։

Կարախանյան ընտանիքում երկու տղա ու մեկ աղջիկ է մեծացել։ Ընտանիքի դուստրն ամուսնացած է Արցախում և հիմա էլ ընտանիքով այնտեղ է բնակվում, իսկ երկու տղաները՝ Բորիսն ու եղբայրը, պայմանագրով զինծառայության են անցել։

Բորիսը նախ Քարվաճառում է ծառայել, ապա՝ Վարդենիսում։ Կարախանյան եղբայրների հայրը 2016 թվականի պատերազմի զոհերից է։

Բորիսն ընտանիքի երկրորդ թանկագին կորուստն է։ Նրան ամփոփել են Հրազդանի Կոճոռ կոչվող զինվորական պանթեոնում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: