«Սրտի կսկիծով և խորը ցավով տեղեկացնում ենք, որ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեuիայի հետևանքով Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանական մարտերում հերոսաբար զոհվել է Հայաստանի եվրոպական համալսարանի Լեզվաբանության և հոգեբանության ֆակուլտետի ուսանող Գոռ Վարդանի Համբարձումյանը»

Հայաստանյան մի շարք կրթական հաստատություններ ցավով հայտնում են իրենց սաների անմահանալու մասին։ Հայաստանի Եվրոպական համալսարանի սոցհարթակում ցավով ու սրտի կսկիծով տեղեկություն է հրապարակվել համալսարանի ուսանողներից մեկի՝ Գոռ Համբարձումյանի զոհվելու մասին։

Գոռն ուսանում էր Լեզվաբանության և հոգեբանության ֆակուլտետում։ Հանրայնացված տեղեկության մեջ մասնավորապես ասվում է․ «Սրտի կսկիծով և խորը ցավով տեղեկացնում ենք, որ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեuիայի հետևանքով հայրենիքի սահմանների պաշտպանական մարտերում հերոսաբար զnհվել է Հայաստանի եվրոպական համալսարանի Լեզվաբանության և հոգեբանության ֆակուլտետի ուսանող Գոռ Վարդանի Համբարձումյանը (ծնված 2001թ․, օգոստոսի 6-ին)։

Հայաստանի եվրոպական համալսարանի ողջ անձնակազմը ցավակցում և վշտակցում է իր սիրելի ուսանող Գոռ Համբարձումյանի անդառնալի կորուստը և իր զորակցությունն է հայտնում նրա ծնողներին, հարազատներին և մտերիմներին։

Հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին, ժամը՝ 14:00-ին՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս Եկեղեցուց»,- եզրափակվում է Գոռ Վարդանյանի ողբերգական մահվան մասին տեղեկացնող գրառումը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: