«Պայքարում ես ու ստիպում ես պայքարել հայրենիքի համար՝ դատապարտելով գաղթի գաղափարը․․․» Հռիփսիմե Ելինյանի հուզիչ շնորհավորանքը մայրիկին

Ելինյանների ընտանիքը բազմաշնորհ անհատների ընտանիք է։ Գրիգոր Դանիելյանը բազմիցս մեծ ակնածանքով ու հարգանքով է խոսել կնոջ ընտանիքի անդամներ, նրա ծնոնղերի մասին՝ նշելով, որ նրանք են իրենց հիմնական ապավենն ու օգնականը։

Հռիփսիմե Ելինյանն էլ իր հերթին տարբեր առիթներով խոսել է իր առաջին օգնական մայրիկի մասին, որից շատ մեծ դասեր է քաղել տարիների ընթացքում։ Այսօր Հռիթսիմեի սիրելի մայրիկի տարեդարձն է։ Հռիփսիմեն իր և եղբոր անունից շնորհավորել է մայրիկի տարեդարձը՝ տեղադրելով նրա լուսանկարը։

Հռիփսիմեն գրել է հետևյալը․ «Իմ ամենասիրուն ու բարի մամա, թող քո տարեդարձը խաղաղություն բերի, որովհետև տեսնում եմ, թե ոնց ես տառապում ազգի ցավով, արտասվում ամեն զինվորի կորստով, ամուր կպած ես հողիդ, պայքարում ես ու ստիպում ես պայքարել հայրենիքի համար՝ դատապարտելով գաղթի գաղափարը։

Թող քո կյանքի 60-րդ տարվանից էլ չտեսնես պատերազմներ, լինես առողջ ու ապրես երկար մեր կողքին»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: