«Պայուսակը (րյուկզակը) պատրաստ պահել, և անհրաժեշտության դեպքում առանց որևէ խուճապի պարզապես տեղափոխվել մոտակա ռմբապաստարան»

Սամվել Հայրապետյանը գրում է․ «Հայերս, խնդրում եմ գրածս ընդունել որպես ի գիտություն։ Ներկա պահին տարբեր աղբյուրներից իրարամերժ ինֆորմացիաներ են պտտվում, որոնք ինչպես հասկանում եմ հղում չունեն։

Բայց այնուամենայնիվ պետք չէ նաև բացառել դրանց ճշմարտությունը, այդ իսկ պատճառով ես խնդրում և հորդորում եմ, որպեսզի պատրաստ լինեք իրավիճակի ցանկացած ելքի, ու ընդհանրապես պետք չէ վախենալ ոչ մի բանից։

Ընդամենը խնդրում եմ օրեր առաջ գրածս պայուսակը (րյուկզակը) պատրաստ պահել, և անհրաժեշտության դեպքում առանց որևէ խուճապի պարզապես տեղափոխվել մոտակա ռմբապաստարան։ Ռմբապաստարան կարող է համարվել գետնանցումը, մետրոպոլիտենը, սեփական տների նկուղները և այլ ստորգետնյա հատվածները։

Իհարկե Աստված տա օդային տագնապ չլինի, սակայն ավելի լավ է լինել պատրաստված քան անպատրաստի։ Այդ ժամանակ աշխատեք հնարավորինս հեռու լինել ցանկացած մեքենայից, գազի խողովակներից, հոսանքի կայաններից և շենքերի տանիքներից։

Մեքենան պարտադիր կայանել ճանապարհի աջ հատվածում (թեկուզ մայթի վրա) որպեսզի հարկ եղած դեպքում չխոչնդոտեք կարևոր կառույցների տեղաշարժը։ Ու խնդրում եմ հիշել մի կարևոր բան, որ օդային տագնապի դեպքում դուք ունեք միջինում 3-5 րոպե ժամանակ, դրա համար պետք չէ խուճապի մատնվել և ժամանակը սխալ օգտագործել։ Խնդրում եմ գրածս ընդունել որպես ի գիտություն, սա պարզապես իրազեկման գրառում ա»։

Рейтинг
( 2 оценки, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: