«Մենք որոշել ենք չեղարկել Ադրբեջանում առաջիկայում կայանալիք համերգը, քանի որ ցանկացած երկիր, որը թույլ է տալիս ագրեuիա մեկ այլ երկրի դեմ, իմ համերգների տեղը չէ»

Այսօր հայտնի է դարձել, որ Ուկրաինայում քաջ հայտնի էստրադային երգիչներից մեկը՝ Մաքս Բարսկիխը, չեղարկել է իր առաջիկայում ծրագրված համերգը Բաքվում՝ ի նշան Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ագրեuիայի դեմ բողոքի։

«Մենք որոշել ենք չեղարկել Ադրբեջանում առաջիկայում կայանալիք համերգը, քանի որ ցանկացած երկիր, որը թույլ է տալիս ագրեuիա մեկ այլ երկրի դեմ, իմ համերգների տեղը չէ»,- գրել է երգիչը սոցցանցի իր էջում։

Այս հայտարարությունը մեծ երախտագիտությամբ է ընդունվել հայերի կողմից և հայհոյանքների տարափի է հանդիպել ադրբեջանցիների կողմից։ Նշենք, որ Հայաստանի ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած գործողություններին քննադատական արձագանք է թողել նաև Քիմ Քարդաշյանը։

Միևնույն ժամանակ կան ազգությամբ հայ բազմաթիվ հանրահայտ բլոգերներ ու սոցցանցային ակտիվ դեմքեր, որոնք ունեն բազմաթիվ հետևորդներ, սակայն դեռ չեն շտապում իրենց դիրքորոշումն արտահայտել տեղի ունեցողի վերաբերյալ կամ քննադատական խոսքով հանդես գալ։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: