Մեր երկրում առկա ծանրագույն վիճակը խորապես անհանգստացնում է շատերին, քանի որ երկիրը միակն է, որը կորցնելուց հետո այլևս կորցնելու ոչինչ չենք ունենալու։ Այս կարոևր գաղափարը գիտակցում են շատերը և փորձում են իրենց կարողությունների սահմանում դեր ունենալ երկիրը պահելու գործում։
Հանրային շատ անձինք իրենց անհանգստության ձայնն են բարձրացնում՝ փորձելով որևէ կերպ ազդել իրավիճակի վրա։ Դերասանուհի Ծովինար Մարտիրսյանը, որ վերջերս անձամբ նաև մասնակցել է Ազգային ժողովի մոտ տեղի ունեցած բազմամարդ հանրահավաքին, այսպիսի անհանգիստ հրապարակում է արել․
«Զգացողություն կա, օդի պես ծանր։ Առանց պանիկայի «ժող» ջան։ Իզուր պանիկա եմ տարածում, դուք առանց պանիկա ձեր առօրյա գործերով զբաղվեք, իսկ ես պանիկյոռս հոգեկան հիվանդի պես ոչ մի գործ չեմ կարողանում անել, կենտրոնանալ, նույնիսկ սովորական տնային, կենցաղային գործեր։
Գժվում եմ, ձեն հանեք այ ․․․, ինչ եք մտածում վերևներում կամ հանգստացրեք մարդկանց կամ ասեք պատրաստվեն նորմալ»։