Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է ևս մեկ լուսավոր երիտասարդ՝ Արեն Մալաքյանը

Հայրենիքը թանկ ու առաջնային է շատերի համար։ Այդ մասին են վկայում բարձր գաղափարներով սնված և այժմ հայկական տարածաշրջանի թեժ կետերում կանգնած զինվորների վարքն ու նվիրվածությունը։ Չկա մի մարդ, անկախ քաղաքական հայացքներից, որ շփվի մեր զինվորների հետ և հիացած չմնա։

Հայրենիքը գերակա գաղափար համարող զինվորներից ոմանք, ցավոք սրտի, հայրենիքի պաշտպանությանն են նվիրաբերում իրենց ամենաթանկը՝ կյանքը, որը թանկ է նաև բոլորիս համար։ Հերթական ափսոսալի ու ցավալի կորուստն է գրանցվել։

Վանաձորի պետական համալսարանի սոցհարթակում ցավալի տեղեկություն է տարածվել այն մասին, որ հայրենիքը պաշտպանելիս հերոսաբար ընկել է համալսարանի տաղանդավոր ու շնորհալի ուսանողներից մեկը՝ Մալաքյան Արենը։

Մալաքյան Արենը համալսարանի «Կերպարվեստ» մասնագիտության բաժնում էր ուսանում։ Նա գտնվում էր զինծառայության մեջ։ Արենի գեղագիտական ունակությունները, մարդկային բարձր հատկանիշները նրան ճանաչողները բարձր են գնահատում։ Միանում ենք ափսոսանքի ու ցավակցության խոսքերին։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: