«Հայերի կյանքն արժեք ունի». ևս մեկ ուկրաինացի երգչուհի է հրաժարվել Ադրբեջանում պլանավորված համերգից

Ադրբեջանի վարած վայրագ ու զավթողական քաղաքականության արդյունքում մի շարք համաշխարհային դեմքեր, հանրահայտ անձինք ու քաղաքական գործիչներ բացահայտ հանդես են գալիս քննադատական խոսքով ու պահվածքով։

Վերջերս տեղեկացանք այն մասին, որ ուկրաինացի մի երգիչ չեղարկել էր առաջիկայում ադրբեջանական տարածաշրջանում նախատեսված համերգը՝ շեշտելով այն փաստը, որ ինքը սկզբունքորեն չի պատրաստվում հանդես գալ ագրեuոր երկրում։

Ուկրաինայի քաղաքական վիճակը թույլ է տալիս մարդկանց համարժեք արձագանքել պատերազմներ հրահրող երկրների վարքին։ Նման վարքով է հանդես եկել մեկ այլ ուկրաինացի արվեստագետ։ Երգչուհի Թինա Կարոլն էլ է միացել այս նախաձեռնությանը։

Նա էլ իր հերթին չեղարկել է առաջիկա նոյեմբերին ծրագրված համերգն Ադրբեջանում՝ որպես պատճառ նշելով այն, որ հայերի կյանքն իրենց համար արժեք ունի։ Նա իր հարթակում այս բացատրությանը կից նաև վիրավոր սրտի լուսանկար է տեղադրել։

Արվեստագետների այսօրինակ վարքը հայկական կողմի համար գնահատելի է և մեծ երախտագիտությամբ է ընդունվում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: