Շատ կարևոր․ Որևէ երկիր չի կարող գրավել այլ երկրի տարածք, եթե դա ստորագրությամբ կհանձնվի․ Հայկ Մանասյանն ուշագրավ մանրամասներ է ներկայացնում աշխարահակարգի մասին

Մանասյան Հայկն ուղիղեթերային տեսանյութով մանրամասնել է Պուտինի զորահավաք կազմակերպելու և քաղաքական գործընթացների մասին որոշ հանգամանքներ։ Նա արձանագրել է, որ տարածաշրջանում գլխավոր դերակատարը Պուտինն է, ուստի տեղի ունեցողն այլոց վերագրելը զուտ մանիպուլյացիա է։

Հայտնի վերլուծաբանը հիշեցնում ու արձանագրում է, որ միջազգային համակարգում կա աշխարհակարգ, որի համաձայն որևէ երկրի ղեկավար չի կարող իր զորքով ներխուժել այլ երկրի տարածք ու գրավել այն, եթե տվյալ երկրի ղեկավարությունը ստորագրությամբ չհաստատի, որ տվյալ տարածքը տալիս է այլ երկրի։

Հ․ Մանասյանը օրինակ է բերում՝ այդ երևույթը համեմատելով գողացված իրի հետ․ գողացված իրը կարելի է հետ վերադարձնել, եթե տերը փաստաթղթով չի հրաժարվել դրանից ու չի նվիրել այն գողացողին։ Նա այս հանգամանքով է բացատրում նաև վերջին պատերազմներին միջազգային հարթակներում հատուկ գործողություններ անունը տալու երևույթը։

Հայկ Մանասյանի վերլուծության ուշագրավ կետերին կարող եք ծանոթանալ ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: