Զոհված Ալիսա Մելքոնյանն ապրիլյանում հերոսացած Գագիկ Մելքոնյանի քույրն էր. բացառիկ հոլովակ

Մելքոնյան Ալիսան քառասուներկու տարեկան էր։ Հայրենասեր հայուհին Գեղարքունիքի մարզի Զովաքար համայքնից էր։

Ալիսան զոհվել է օրեր առաջ՝ սեպտեմբերի տասներեքին։ Ալիսան զինվորական ծառայության էր անցել հատուկ գաղափարի համար՝ հատուկ նպատակով։ Տարիներ առաջ՝ 2016 թվականին Մելքոնյան ընտանիքում թանկ կորուստ էր եղել։

Ապրիլյան մարտերի ժամանակ զոհվել էր ընտանիքի հայրենասեր զավակներից մեկը՝ Գագիկ Մելքոնյանը։ Գագիկը ենթասպա էր։ Նա Թալիշում ապրիլյան թեժ մարտերի օրերին իր վրա է վերցրել հակառակորդի հարձակման հիմնական հարվածը, որ փրկի մարտական ընկերներին։

Ալիսան որոշում է կայացրել զինծառայության անցնել։ Նրա եղբայրներից մյուսը հաշմանդամ է։ Այսպիսով, Մելքոնյան ընտանիքը հայրենիքին տվեց իր երկու անգին զավակներին։ Ալիսան հայրենիքի համար օրհասական օրերին արդեն քանի տարի է, ինչ կանգնած էր սահմանին։

Նրա մասնակցությամբ կադրերը 2020 թվականի պատերազմի ավարտից հետո մեծ ոգևորությամբ և հիացմունքով ընդունվեցին հանրության կողմից։ Այդ կադրերը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: