«Եթե լայնամասշտաբ պատերազմ սկսվի ու Երասխից hարձակում եղավ ու դա սարերի հետևում չի, Երևանը ավելի շուտ կգրավեն, քան Գորիսը,Կապանը ու առհասարակ Սյունիքը․․․»

Ակտիվ հանրային դիրքորոշում և կարծիք ունեցող արտիստուհի Անի Խաչիկյանը, որ աչքի է ընկնում մտահոգ քաղաքացու իր վարքագծով, վերջին զարգացումների առիթով գրում է․ «Երևանի անհոգությունը խաթարելով (դե սահմանը կասկադից հեռու ա):

Եթե լայնամասշտաբ պատերազմ սկսվի ու Երասխից hարձակում եղավ ու դա սարերի հետևում չի, Երևանը ավելի շուտ կգրավեն, քան Գորիսը,Կապանը ու առհասարակ Սյունիքը:

Սա էնքան պարզ ա, որ առգումենտներ բերելու կարիք էլ չկա, երևանցին մի հատ գմփոց լսի, ծակ ա ման գալու, որ պախկվի (ի դեպ ծակերի տեղերն իմանալը բոլոր դեպքերում չի խանգարի, գոնե դա էլ չգիտեք): Ասածս ի՞նչ ա։

Հեչ, ուղղակի պատրաստ լինենք, ընդհանրապես արկածային գրականությունից չի, մենակ սնունդ ու քնապարկ հավաքելով չի։ Հ.Գ. ի դեպ, ես բնիկ երևանցի եմ, ուրիշ կոնտեքստ չտալ գրածիս»,- մտահոգությամբ և անհանգստությամբ լի իր գրառումը եզրափակել է Անի Խաչիկյանը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: