Տարածված կարծիք ու ընկալում է, որ հերոսական սերունդների՝ քաջերի զավակները հերոսական են լինում։ Այսպիսի օրինակներ հաճախակի կարելի է տեսնել մեր վերջին տարիներ պատմության մեջ, երբ առաջ են գալիս համահայկական դժվարություններ և գոյաբանական խնդիրներ։
Վերջին շրջանի հայկական պատմության հերոսական էջերի մասին խոսելիս անհնար է չխոսել Արայիկ Խանդոյանի մասին, որն իր կյանքի հիմնական մասը նվիրել է հայրենանվեր պայքարին։ Արայիկ Խանդոյանի մահվան լուրը շատերը մեծ ցավով ընդունեցին։
Նա մինչ օրս էլ ասոցացվում է հայկական պատմության վերջին ժամանակահատվածի հաղթանակի ու հերոսական պայքարի հետ։ Արայիկը, լինելով բազմազավակ ընտանիքի որդի, ինքը նաև բազմազավակ հայր էր։
Արայիկի որդին՝ Արսենը, ինչպես հասկանալի է դառնում Գագիկ Չարխիֆալակյանի գրառումից, որդեգրել է հոր հերոսական բնավորությունն ու արժեհամակարգային մտածողությունը։ Գագիկ Չարխիֆալակյանը գրում է․
«Նկարում Արսեն Խանոդյանն է, Արայիկ Խանդոյանի Որդին, Արսենը ընդամենը 17 տարեկան է առաջնագծում հայտնվել է սեփական ամուր կամքի և Գենետիկ Հայրենասիրության շնորհիվ, 11 հոգանոց ջոկատի կազմում ունեցել է իր ուրույն տեղը և նույն 11 հոգանոց ջոկատով կարողացել է կասեցնել թշնամու 60 հոգանոց սուրույի առաջխաղացումը»։