«Ասեց, թե՝ ախպեր, դուք դեմն եք, ես հանգիստ եմ, այ հետևից եկող չկա, իսկ վերջում լիքը ջահել երեխեք կան, իրանց նայել ա պետք․․․»

Մաքսիմ Սարգսյանը զոհված Սուսսաննա Մարգարյանի մասին գրում է․ «Սուսոյի մասին ժամերով կարելի ա խոսել։ Ինքն անմնացորդ հայրենասեր էր։ Ինքն ամեն սահմանային լարվածությանը լուռ վերցնում էր միշտ պատրաստ դրված ուսապարկը (զինվորական պարագաներով) ու իր ջոկատի հետ գնում սահման։

Երբեք չեմ լսել տրտնջա, սրտնեղի, հատուկ ուշադրություն պահանջի (ոնց անում են կես ժամ զենք բռնած շատ շատերը), արածն ու չարածն աչքդ կոխի։ Սուսոն մարտիկ էր՝ ազնիվ, ուղիղ ու ուղղախոս, շիտակ մտքով ու խոսքով, մեկ- մեկ, բայց տեղին հայհոյող, հասնող ու ԹԻԿՈՒՆՔ էր Սուսոն։

Շատ անգամ (հատկապես սակավամարդ) երթերի ժամանակ նկատում էի, որ ինքը միշտ ամենավերջից էր գալիս ու մի օր ասի՝ Սուս արի առաջ։ Ասեց, թե՝ ախպեր, դուք դեմն եք, ես հանգիստ եմ, այ հետևից եկող չկա, իսկ վերջում լիքը ջահել երեխեք կան, իրանց նայել ա պետք, որ բան ասող չլնի։

Քանի լարված պահի եմ պտտվել ու տեսել թիկունքիս, գոտիս պինդ բռնած (որ չկարողանան տանել բաժին) ու զինվորական կեցվածքով ձիգ կանգնած ա։ Հոգուդ խաղաղություն, Սուս»։

Рейтинг
( 4 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: