«Առաջին օրվանից կամավոր բարձրացել էին առաջնագիծ ու միանգամից ընկել բայրաքթարի կրակի տակ․ նրանք գտնվել են սարերի ցրտում, ծանր վիրավորումով մնացել էին 24 ժամից ավելի»

Գագիկ Հարությունյանը պարբերաբար տեղեկություններ է հայտնում Ջերմուկից և այլ բնակավայրերից, որոնք թիրախավորվել են ադրբեջանցիների կողմից։ Նա հերթական ապշեցուցիչ պատմությունն է պատմում, որը ներկայացնում է հայրենիքին անմնացորդ նվիրված հայորդիների սխրանքը։

Գագիկ Հարությունյանը պատմում է վիրավորում ստացած երկու կամավորների մասին։ Նա գրում է հետևյալը․ «Հիվանդանոցը վիրավորներ էր ընդունել։ Երկուսի վնասվածքներն էլ լուրջ էին, բայց կյանքներին վտանգ չէր uպառնում։

Առաջին օրվանից կամավոր բարձրացել էին առաջնագիծ ու միանգամից ընկել բայրաքթարի կրակի տակ։ Կորցրել էին 7 ընկերներին, որոնց մեջ նաև հրամանատարը։ Թշնամու hրետակոծության տակից նրանց չէին կարողացել դուրս բերել գրեթե օրուկես և նրանք գտնվել են սարերի ցրտում, ծանր վիրավորումով մնացել էին 24 ժամից ավելի։

Ժպտում էին։ Առանց ծունկ մնացած կամավորն ասում էր, որ մենք թուրքին տալու հայրենիք չունենք»,- հզոր կամքի և հայրենասիրության մասին պատմող իր հրապարակումը եզրափակում է Գագիկ Հարությունյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: