«Անհատական կարող է լինել միայն հոգևոր փրկությանը, ֆիզիկապես կարող ենք փրկվել միայն ազգովի․․․» Մարկ Արենի կարևոր խորհուրդը

Քանի որ հայերի համար պատմական առումով դժվարահույն հերթական շրջանն է սկսվել, շատ հայորդիներ հիմնավորված կերպով մտահոգ են երկրի ճակատագրի առաջիկա զարգացմամբ։ Ոմանք փորձում են իրենց խորհուրդներով աջակցել իրավիճակի հայանպաստ լուծմանը։

Հանրահայտ ստեղծագործող Մարկ Արենը նույնպես մտահոգվածների շարքերում է։ Նա իր հարթակում բերել է պինգվինների ինքնապաշտպանության օրինակը՝ խորհուրդ տալով հայերին։ Նա գրել է․ «Երբ սառնամանիքը դառնում է — 40, իսկ քամին՝ փոթորիկ, պինգվինները կանգնում են կողք կողքի, մեջքով քամուն։

Մերթընդմերթ նրանք, ովքեր կանգնած են խմբի ներսում, զիջում են եզրին կանգնածներին իրենց տաք տեղերը։ Միայն այսպես, բոլորի հոգածության շնորհիվ, հնարավոր է գոյատևել կոշտ կլիմայական պայմաններում և հաղթել կատաղի սառնամանիքը։

Սա գիտեն պինգվինները, բայց ավախ, չգիտենք մենք։ Անհատական կարող է լինել միայն հոգևոր փրկությանը, ֆիզիկապես կարող ենք փրկվել միայն ազգովի»,- կարևոր խորհուրդ ունեցող իր հրապարակումը եզրափակել է հայտնի ստեղծագործող Մարկ Արենը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: