«Ազգային Ժողովի ամբիոնից շանտաժի է ենթարկում ռուսներին՝ uպառնալով ստորագրել պայմանագիրը, եթե ռուսները չկանգանցնեն Ադրբեջանին։ Ի պատասխան ռուսները․․․»

Դավիթ Հովհաննիսյանը գրում է․ «Ինչ է կատարվում իրականում։ Ադրբեջանը պահանջում է 2 բան՝ Մեղրիի միջանցք, Խաղաղության պայմանագիր, որտեղ Ղարաբաղը ճանաչվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմում։

Ռուսաստանը դեմ է նման խաղաղության պայմանագրին, որովհետև այդ դեպքում անիմաստ կլինի ռուսական զորքի ներկայությունը Արցախում, բայց կողմ է Մեղրիի միջանցքին, որովհետև միջանցքի վերահսկողությունը տրվելու է ռուսներին դրանով թե Հայաստանի, թե հատկապես Ադրբեջանին գցելով նոր կախվածության մեջ ռուսներից։

Այս վերջին հանգամանքից ելնելով ռուսները ակնհայտ արտոնել/դեմ չեն եղել Ադրբեջանի նոր hարձակմանը։ Նիկոլը բացառում է միջանցքի պահանջի բավարարումը, հնարավորինս ձգում, բայց չի բացառում խաղաղության պայմանագրի կնքումը, իսկ այսօր Ազգային Ժողովի ամբիոնից շանտաժի է ենթարկում ռուսներին՝ uպառնալով ստորագրել պայմանագիրը, եթե ռուսները չկանգանցնեն Ադրբեջանին։

Ի պատասխան ռուսները իրենց տեղացի գործակալներին միանգամից հրահանգում են մարդկանց բերել Բաղրամյան և սպառնալ Նիկոլին զրկել իշխանությունից: Դիվերսիա արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից՝ իր ոճով հայտարարում է Նիկոլը՝ առանց ռուսների անունը տալու: Առայժմ»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: