«Ֆրանսիան ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ հայ-ադրբեջանական սահմանի հարցով․․․»

Դեռ կեսգիշերից մեկնարկած մարտական գործողությունների մասին լուրն իմանալուց հետո հայկական կողմը շարունակական կապի մեջ է իր դաշնակից երկրների ղեկավարների հետ։ Ֆրանսիական կողմից բարձրաձայնում են, որ գիշերը հայկական ու ֆրանսիական երկրներից ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել։

Ջոնաթան Լաքոտը գրել է, որ Ֆրանսիան չի կարող քնել, եթե Հայաստանում վիճակն անհանգիստ է։ Ֆրանսիական կողմի նախաձեռնության մասին լեզվաբան և քաղաքական գործիչ Նարինե Դիլբարյանը գրում է․ «Ֆրանսիան ՄԱԿ Անվտանգnւթյան խորհրդի նիստ է հրավիրել՝ հայ-ադրբեջանական սահմանի հարցով։

Պետք է բոլոր ուժերը ներդնել ոչ թե կարճաժամկետ հրադադարների ու մեր ազգին եւ պետությանը արնաքամ անող պատերազմը ժամանակավոր դադարեցնելու, այլ միջազգային իրավունք ողջ ուժով թիրախավորել համար Ադրբեջան-Թուրքիային՝ բանաձեւեր եւ պատժամիջոցներ։

Զինել բանակը, զինվոր դառնալ, հմուտ դիվանագետներին, ազդեցիկ հայերին ողջ աշխարհից համախմբել՝ այս անգամ պարտվելու եւ հանձնվելու իրավունք չունենք։ Մեր հերոս զինվորներին խորին խոնարհում, զորավիգ, արժանի չենք այս լուսե առյուծ սերնդի զոհերին»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: