Որդու զոհվելու լուրից ինքնաuպանության դիմած տղամարդու որդին պարզվում է չէր զոհվել

Կեսգիշերից բոլորի նյարդերը պրկված են։ Հատկապես ծանր է այն ընտանիքների հոգեվիճաները, որոնք այս ճակատագրական օրերին սահմանին կանգնած զինծառայողներ ունեն։ Սահմռկեցուցիչ դեպք է գրանցվել Վարդենիսի տարածաշրջանում։

Վարդենիսցի մի տղամարդ իմացել է, որ սահմանին գտնվող իր տղան զոհվել է։ Լուրն իմանալուց հետո տղամարդն ընդամենը քսան րոպե է կարողացել ապրել։ Նա վերցրել է պարանը և դիմել ինքնաuպանության։

Տղամարդու քայլի մասին տեղեկացել են նախ համագյուղացիները, ապա լրատվամիջոցների միջոցով լուրը տարածվել է՝ հասնելով շատ-շատերին։ Ավելի ուշ պարզվել է, որ տղամարդու որդու զոհվելու լուրն իրականությանը չի համապատասխանել։

Այսպիսով, ոչ ստույգ տեղեկատվությունը դարձել է ընտանեկան ողբերգության պատճառ։ Հենց նման ողբերգական դեպքերի բացառման նպատակով են պատկան մարմինները հորդորում զերծ մնալ զոհվածների մասին տեղեկությունը ՊՆ-ից ավելի շուտ տարածել։

Հավելենք նաև, որ մահացած տղամարդը ևս մեկ տղա ունի, որն ապրում էր Ռուսաստանում, ունի նաև աղջիկ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: