«Միշտ որ գնում էի Ջերմուկ, քեռիս ինձ կատակով ասում էր․ -Արա Ռուբո, խի իմ մասին չես պատմում էդ էջերումդ

Հանրահայտ բլոգեր Ռուբեն Եսայանը վերստին սկսել է հանօրգուտ գործունեություն ծավալել ի նպաստ ազգային շահի։ Նա տարբեր նախաձեռնություններով է հանդես գալիս, և քանի որ ունի հեղինակություն, նրա նախաձեռնություններին շատերն են միանում, որի շնորհիվ գաղափարներ են իրագործվում։

Ռուբենն այս ծանր օրերին իր հարթակում պատմել է ջերմուկցի իր քեռու մասին։ Նա գրել է հետևյալը․ «Միշտ որ գնում էի Ջերմուկ, քեռիս ինձ կատակով ասում էր․

-Արա Ռուբո խի իմ մասին չես պատմում էդ էջերումդ: Կամ էդքան երգ ես գրում, խի՞ մի օր էլ իմ մասին երգ չես գրում։ Ասում էի` քեռի, լավ էլի:

Էսօր բայց էդ գրելու վախտն ա: Իմ հարազատները Ջերմուկից դուրս են էկել, ապահով տեղում են, բայց քեռիս սկզբից մինչև հիմա էլ ընդեղ ա, պետական ծառայող ա ու շատ կարևոր ու շատ ծանր գործ ա անում: Աստված պահապան բոլորին»։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: