Լույսերի մեջ մնաս, լույս տղա․․․ զոհվել է «Բերդ» պարային անսամբլի պարողներից մեկը

Քիչ առաջ «Բերդ» կոչվող պարային անսամբլի սոցհարթակից տեղեկանում ենք, որ հայրենիքի համար մղվող պայքարում ընկել է անսամբլի տաղանդավոր պարողներից մեկը՝ Լավրենտին։

Պարային անսամբլի հրապարակած ցավով լի գրառման մեջ ասվում է, որ կրկին անդառնալի կորուստ են ունեցել ի դեմս իրենց լավագույն պարողներից մեկի: «Բերդ» պարային անսամբլի անառիկ պարսպից ի դեմս Լավրենտիի մի նախշուն քար է պակասել։

Գրառման մեջ ասվում է, որ Լավրենտին մի հրաշալի պարող էր, լուսավոր ու տաղանդավոր երիտասարդ, Հայրենիքի պաշտպան: Նրա տեղը, ցավոք սրտի, «Բերդ» անսամբլի պարողների շարքերում թափուր է մնացել: Գրառման մեջ հավելել են նաև, որ տաղանդավոր երիտասարդին սիրով կհիշեն բոլորը, երբ ամեն անգամ «Բերդ» անսամբլը բեմ բարձրանա:

Նշենք, որ հայկական կողմը ունի զոհեր։ Նրանց թիվը դեռ հստակ որոշված չէ։ Ցավոք, արհավիրքը խլում է տաղանդավոր ու լուսավար երիտասարդների, որոնք որևէ մեղավորություն չունեն ստեղծված իրավիճակում։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: