Ի՞նչ եք անում 2-ով եկել եք․ ո՞ւմ ա պետք․ մի՛ եկեք․ Ալեն Սիմոնյանը՝ Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին

Ընթացիկ մարտական գործողություններով պայմանավորված՝ երկրում վերստին սրվել են տրամադրություններն ու լարված վեճերը։ Ազգային ժողովի արտահերթ նիստ է գումարվել, որտեղ կառավարության ղեկավարը ներկայացրել է առկա իրավիճակը։

Նախատեղվում է նիստի շրջանակներում հայտարարություն ընդունել։ Այս համատեքստում բավականին բարկացած ելույթ է ունեցել Ալեն Սիմոնյանը։ Նա դիմել է դահլիճում ներկա Արծվիկ Մինասյանին ու Սեյրան Օհանյանին։

Ա․ Սիմոնյանը խոսել է նրանց ներկայության և բացակայության մասին, ապա անդրադարձել է պատրաստված հայտարարության մեջ նրանց առաջադրած խնդրին, որը ոչ թե ստատեգիական, այլ զուտ ներքաղաքական խնդիր է լուծում։

Ա․ Սիմոնյանին բարկացրել է նաև այն առաջարկը, որը ներկայացվել է ընդդիմության կողմից։ Նրանք առաջարկում են դադարեցնել բանակցություններն Ադրբեջանի հետ։ Ա․ Սիմոնյանն այդ կետին ի պատասխան հարց է հնչեցնում, թե այդ դեպքում ի՞նչ անել։

ԱԺ ղեկավարը խոսքը եզրափակել է հորդորելով նրանց դահլիճ չգալ։ Ալեն Սիմոնյանի ելույթը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: