Արթուր ջան, ցավդ տանեմ․․․ քիչ առաջ Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի քառակի չեմպիոն․ մանրամասներ

Եվրոպայում ընթանում են ըմբշամարտի աշխարհի առաջնություններ, որոնց մասնակցում են նաև հայ մարզիկները։

Էդմոն Նազարյանն ըմբշամարտի Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում հաղթել է Աշխարհի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Կենիչիրո Ֆումիտային և մտել եզրափակիչ: 60 կգ քաշային ըմբիշը անկախ Հայաստանի առաջին Օլիմպիական չեմպիոնի՝ Արմեն Նազարյանի որդին է։

Քիչ առաջ տեղի ունեցավ լեգենդար մարզիկ Արթուր Ալեքսանյանի և Բուլղարիայի ներկայացուցչի՝ Կիրիլ Միլովի հանդիպումը։ Նախօրեին Արթուրը պայքարեց եզրափակչի համար և հասավ հաջողության։ Այս անգամ պայքարը ոսկե մեդալի և վերջնական հաղթանակի համար էր։

Նշենք, որ Միլովի հետ Արթուրի հանդիպումը առաջինը չէ։ Նա Միլովին 2021 թվականին հաղթել է 9։0 հաշվով։ Արթուրի մենամարտը ուղիղ եթերով հեռարձակվել է Գյումրու հրապարակում տեղադրված գլխավոր հրապարակի էկրանի վրա։

Արթուրի և Լիրիլի մենամարտն ավարտվել է Արթուրի հաղթանակով։ Նա հաղթել է 5։1 հաշվով՝ ցնծություն պարգևելով ողջ հայ ազգին և դառնալով աշխարհի քառակի չեմպիոն։

Արայիկ Հարությունյանն իր հարթակում գրել է․ «Արթուր ջան, ցավդ տանեմ։ Բարի վերադարձ: Արթուր Ալեքսանյանը կրկին նվաճում է աշխարհի չեմպիոնի կոչումը: Չորրորդ անգամ»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: