«Տեսեք, թե հայ՝ հիմնականում 18-20 տարեկան զինվորների դեմ ինչ գայլերի են դուրս բերել իրենց դիվերսիոն հատուկ ստորաբաժանումներից»

Նարինե Դիլբարյանը գրում է․ «Ահա բացահայտվում է ադրբեջանցիների հարձակման թուրքերի մշակած սցենարը։ Տեսեք, թե հայ՝ հիմնականում 18-20 տարեկան զինվորների դեմ ինչ գայլերի են դուրս բերել իրենց դիվերսիոն հատուկ ստորաբաժանումներից՝ «Կոմանդոյից», «Յաշմայից»։

Մեր զինվորները հերոս են, ուժերից վեր կռիվ են տվել։ Հայոց բանակին փառք, ուժ եւ կորով զավթիչ բորենիներին ոչնչացնելու, թշնամիներին էլ բոլոր մակարդակների՝ արժանի պատիժ։ Այս առումով ԱԺ նիստը երկու շատ կարեւոր խնդիր վեր հանեց։

1. Պատգամավոր դարձած Վիգեն Խաչատրյանը ինքնախոստովանական ցուցմունք տվեց, որ իրենց վարչապետի գլխավորությամբ 5 ժամ քննարկել են ազերիների հնարավոր հարձակումը, գիտեին, սպասում էին, բայց լռել են՝ իմացել քպ-ով, չեն հայտնել, Սուրեն Պապիկյանն էլ մարտական բարձր պատրաստություն, վտանգի ծայրագույն աստիճան չի հայտարարել, մեր զինվորները քնած, կիսարթուն զոհվել են ուխտադրուժ հարձակումից, զոհերը առավելագույնի են հասել։ ՔԿ-ն անհապաղ պետք է գործ հարուցի՝ պարզելու իրական մեղավորներին, անգործունակներին։

2. Փաշինյանի ձեռքբերում արբանյակն ո՞ւր է, ԱԱԾ -ն տվյալներ ստացել է, հետախուզությունը մշակել, բայց պահել, լռել է՞ պատգամավոր — կառավարության անդամների օրինակով, թե՞ հերթական կեղծիքն էր, արբանյակի անունը կա, ամանում չկա, ոչ ոք ոչինչ էլ չգիտեր, էշի ականջում քնած էր»։

Рейтинг
( 1 оценка, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: