«Խոր ու խոսուն աչքերով Արտիստը․․․ ննջես խաղաղությամբ»․ կյանքից հեռացել է տաղանդավոր դերասանը

Առավոտյան տաղանդավոր արտիստ Վրույր Հարությունյանի տղան՝ Դավիթ Հարությունյանը, տեղադրելով հոր լուսանկարը և «Պապ ջան» մեկնաբանությունը, հայտնելց տաղանդավոր արտիստի մահվան մասին։ Նրա հրապարակմանը ցավով արձագանքեցին շատերը։

Գրող, սցենարիստ Արմինե Բոյաջյանը գրում է․ «Խոր ու խոսուն աչքերով Արտիստը։ Ննջես խաղաղությամբ։ Ցավդ կիսում եմ, Դավիթ Հարությունյան ջան, իմ Հին Ընկեր»։

Արթուրո Սայանը գրում է․ «Ննջես խաղաղությամբ, Վարպետ, Ուսուցիչս, բովանդակ մանկության ու պատանեկությանս խոսուն վկան։ Հուշեր, որոնք հավերժ են։ Դավիթ Հարությունյան ջան, խորին ցավակցություններս, հարազատ։ Համբերություն մեզ բոլորիս»։

Վրույր Հարությունյանը ծնունդով Վանաձորից էր, այն ժամանակ՝ Կիրովական։ Նա դպրոցից հետո ուսանել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից գործող դերասանական ստուդիայում։ Տարիների ընթացքում հանդես է եկել տարատեսկ ֆիլմերում, բազմաթիվ ներկայացումներում՝ կերտելով շուրջ հիսուն կերպար։

Տաղանդավոր և ինքնատիպ դերասանը դեկտեմբերի տասնիննին կբոլորեր ծննդյան յոթանասուներեք տարին։ Մենք ևս միանում ենք հնչած ցավակցական խոսքերին։

Рейтинг
( 2 оценки, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: