Արթուր Ալեքսանյանը հերթական՝ չորրորդ անգամ ուրախության, հպարտության և ցնծության պահեր պարգևեց ողջ հայ ժողովրդին ու Հայաստան աշխարհին։
Նա նորից նվաճեց չեմպիոնի կոչումը՝ ապացուցելով, որ շարունակում է մնալ մոլորակի ուժեղը։ Արթուրը 2021 թվականին վնասվածք էր ստացել։
Նա մեկ ամբողջ տարի որևէ մրցման չի մասնակցել։ Սակայն իր համառության, աշխատասիրության և անկոտրուն կամքի շնորհիվ կարողացավ ապացուցել, որ նորից կարող է վերադառնալ՝ դառնալով հաղթող։
Արթուրի չորրորդ ոսկե մեդալի պարգևատրման արարողությունը բավականին հուզիչ տեսարան է ներկայացնում։ Նորից ի պատիվ մեր հաղթած ըմբիշի հնչել է հայաստանյան հիմնը։
Աննկարագրելի է հեռուստաէկրաններից այս կողմ գտնվող հայ սպորտասերների բերկրանքն ու ուրախությունը, որոնք սրտի թրթիռով հետևել են մեր մարզիկի մենամարտի ընթացքին և ուրախացել հանգուցալուծմամբ։
Հատկապես ազդեցիկ է Գյումրու հրապարակում հավաքված գյումրեցիների հրճվանքն ու ցնծությունը, որոնք եկել էին հրապարակ՝ տեղում իրենց մարզիկին հետևելու։ Այդ հուզիչ տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։