«Ինձ կպարգևի մայր լինելու բերկրանքը»․ Սոնա Ռուբենյանը հուզիչ տեսանյութ է հրապարակել

Սոնա Ռուբենյանը մինչ այս պահը որևէ արձագանք չէր հնչեցնում առաջիկայում իր մայրանալու հարցի վերաբերյալ։ Նրա մայրանալու մասին խոսակցությունները սահմանափակվում էին լրատվամիջոցների կռահումներով և ընկերների մեկնաբանություններով։

Երգչուհին առաջին անգամ իրեն բնորոշ ինքնատիպ եղանակով խոսել է այն մասին, որ շուտով ինքն իսկապես վայելելու է մայր դառնալու երանավետ բերկրանքը։ Սոնան այդ մասին գրառում է արել կարճ տեսանյութի զուգակցությամբ։

Ըստ այդմ, հասկանալի է դառնում, որ երգչուհին առաջիկայում ներկայացնելու է գեղեցիկ օրորոցային երգ, որի տեսահոլովակում հանդես է գալու բալիկի ծննդյանը սպասող ապագա մայրիկ, որը երեխայի համար օրեր է երգում։ Մայրիկի կերպարում ևս Սոնան է։

Տեսանյութին կից երգչուհին գրել է այսպես․ «Շուտով կգա ինձ համար բաղձալի այն օրը, և սիրուց ծնված իմ փոքրիկ երազանքը, Աստծո օրհնությամբ, ինձ կպարգևի մայր լինելու բերկրանքը»։ Երկրպագուները մաղթել են, որ Սոնան բարով ազատվի։ Տեսանյութը կցված է ստորև։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: