Բեմադրիչ, գրող Էլֆիք Զոհրաբյանը գրում է․ «Այսօր կրկին ու կրկին զգացի համաժողովրդական սերը մեր, իմ ու ձեր Վրույրի հանդեպ: Ֆիլմի նկարահանումներից հետո Ստեփանավանի մոտակա գյուղերի բնակիչներն ինչ սիրով էին ամեն մեկը գրեթե ստիպողաբար իրենց տուն հրավիրում Վրույրին։
Իսկ նա իմ տեսած այն բացառիկ մարդկանցից էր, ով սեղանն իմաստավորել գիտեր. էսթետիկական հաճույք էր նրա հետ հացի նստելը: Մարդկային այն տեսակից էր, որի մեջ ամեն մեկիցս ինչ-որ թանկ բան կար:
Պատանեկան հասակից էր մեր (խաղ) ընկերությունը. ոտքով բարձրանում էինք Դիմաց, հետաքրքիր պատմում էր ու պատմում, կամ այդ տարիներին ըմբոստանում անարդարությունների, թատրոնական շտկելի ծռության դեմ և այլն։
Հումորի հրավառություն էր, երբ եռյակը՝ Շահեն Հարությունյանը, Վրույր Հարությունյանը և Գագիկ Դուրմիշյանը միասին էին։ Ինչ հոգատարությամբ էր դեպի իր կրտսեր խաղընկերները. գիտեր գնահատել ամեն ձեռքբերումդ։
Դեռ երկար կհիշենք քեզ, իմ սիրելի՛ Վրույր, երկնային արքայություն քեզ»։