«Պարոն Էմմանուել Մակրոն, այսօր իմ, Ազնավուրի ու միլիոնավոր հայերի հայրենիքը վտանգված է։ Արդեն տասնյակ օջախների ճրագներ են մարվել․․․»

Ռեգինա Պրազյանը գրում է․ «Ազնավուր ծնած ազգի գոյությունը մահացու վտանգ է ներկայացնում քոչվոր, բարբարոս, վայրենի ու վերվարած, չգիտես թե ում թեթև ձեռքով պետություն հռչակված երկրի համար, որի բոլոր ոտնձգություններին ի պատասխան միջազգային հանրությունը միայն խորը վրդովմունք էր հայտնում և անպայման զսպվածության կոչեր անում և որ ամենացավալին ու անարդարն է՝ երկու կողմերին։

Պատմություն ու մշակույթ կերտող, հազարամյա պատմություն ունեցող ազգին միայն խոսքով ու կարեկցանքով հուշում էին, որ ձեր գլխի ճարը ինքներդ տեսեք քրիստոնյա, բոլորին նվիրված ու հավատարիմ, խաղաղություն տենչացող ու դրա գալիքին հավատացող, գրկաբաց ու բարի ազգ։ Պարոն Էմմանուել Մակրոն, այսօր իմ, Ազնավուրի ու միլիոնավոր հայերի հայրենիքը վտանգված է։ Արդեն տասնյակ օջախների ճրագներ են մարվել նավթով բերան փակող պետության ու գախտագողի և կամ անթաքույց նրան աջակցող երկրների ձեռքով ու հովանավորությամբ։

Մայր Հայաստանի արգանդը դեռ աշխարհին նոր Ազնավուրներ պետք է պարգևի ախր։ Գուրգեն Մարգարյան սպանող ոճրագործերի ձեռագիրը բնավ չի փոխվում ախր։ Քնած զինվորներ սպանելը հոբբի է կարծես դրանց համար։ Ալիևի վախերը իմ հայրենիքի հետ կապված շատ տեղին են, մենք հզոր երկիր, պետություն ու ժողովուրդ ենք։ Մենք հանուն մեր Սուրբ հայրենիքի ամեն մի մետրի պատրաստ ենք պայքարել կին, թե տղամարդ։ Մենք մեղավոր չենք և կամ մեղավոր ենք, որ տասնյակ տարիներ շարունակ մեր ներքին թշնամին քանդել է ներսից մեր տունը։

2018 թվականից ի վեր հայ ազգը ապագայի հանդեպ մեծ պլաններ ուներ կազմած։ 2020 թվականի պատերազմը թևաթափ արեց, բայց չկոտրեց մեր անկոտրում ոգին։ Հիմա, երբ մարդիկ իրենց զավակների մասին լուր չունեն և կամ վերակենդանացման բաժանմունքի մուտքի մոտ ծնկաչոք աղոթում են իրենց զավակի ողջ մնալու համար՝ ես որպես իմ ժողովրդի մի մասնիկ խնդրում եմ Ձեզ մեծածավալ աշխատանքներ տանել Ադրբեջանին զսպելու և պատժելու նպատակով։

Ես գիտեմ, որ դա հնարավոր է և ակնկալում եմ լուրջ գործողություններ իմ ժողովրդի գլխին կախված մեծագույն վտանգը նվազեցնելու համար։ Ես չեմ ասում կռվեք մեր փոխարեն։ Աջակցեք գործով, ոչ լոկ խոսքերով և մեր երախտագիտությունը չի ուշանա։ Ամենայն Հարգանքներով հուսահատ, բայց լավատես մի հայուհի»։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: