«Ուզում եմ հասկանամ, ընտրությունների ժամանակ ինչն ա դիտարկում․․․»

Արդեն երեք օր է, ինչ Ռուսաստանի տարբեր վայրերում մեկնարկել է տարածքային ընտրությունների գործընթացը։ Ռուսական լրատվամիջոցներն ակտիվորեն ներկայացնում է ընթացիկ ընտրությունների պատկերը։

Ռուսական լրատվամիջոցները նաև հայտնում են, որ այս անգամ ընտրություններն ավելի շատ էլեկտրոնային տարբերակով են քվեարկում, ինչից հետո կարելի է գալ այն եզրահանգման, որ այս անգամվա ընտրությունները հիմնականում տեխնիկական բնույթի ընտրություններ են։

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը տեղադրել է երգչուհի Դիանա Գուրցկայայի մասնակցությամբ մի լուսանկար՝ գրելով այսպիսի մեկնաբանություն․ «Այս աղջիկը կույր ա։ Երգչուհի Դիանա Գուրցկայա։

Լավ չի, բայց տենց ա։ Կույր ա։ Հմի ուզում եմ հասկանամ, ընտրությունների ժամանակ ինչն ա դիտարկում»: Հայտնի չէ լուսանկարի իրական կամ սարքված լինելը։ Հավելենք նաև, որ Ա․ Սիրունյանի այս հրապարակմանն օգտատերերից մեկն այսպես է արձագանքել․

«Ես կարդացել եմ, որ բնակչության մի կեսը զվարճանալու համար քվեարկել է հանգուցյալ Ժիրինովսկու օգտին, իսկ մյուս կեսը ընդհանրապես չի գնացել քվեարկության»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: