«Մտածեք, որ Դուք մեր Հայրենիքին պետք եք առողջ ու ուժեղ․․․» Վահե Տեր-Մինասյանի խորհուրդը

Դժվարին օրերին շատերի նյարդերը տեղի են տալիս, իսկ ոմանց դեպքում դա լուրջ հետևանքների, նույնիսկ ողբերգությունների է հանգեցնում։ Այս պարագայում անհրաժեշտ է սթափեցնող խոսք, խորհուրդ, ամուր կամք, որ հնարավոր լինի հաղթահարել նաև հոգեկան ճգնաժամը։

Վահե Տեր-Մինասյանն այս թեմայով գրում է․ «Շարունակում ենք անցնել բոլորիս համար դաժանագույն ժամանակահատվածի միջով։ Շատերի նյարդերը չեն դիմանում։ Անզորույթունն ու ցավը հաճախ բերում են ծայրահեղ դրսևորումների։ Գիտեմ։ Հասկանում եմ։

Հասկանում եմ նաև, որ հիմա պետք է հնարավորինս ուժեղ ու հավասարակշռված լինել, սթափ լինել ու մտածել, թե ինչով կարող ես երկրիդ ու ազգիդ օգտակար լինել։ Մտածեք, որ Դուք մեր Հայրենիքին պետք եք առողջ ու ուժեղ։ Յուրաքանչյուրս առանձին վերցրած և բոլորս միասին։

Ամուր ու առողջ եղեք»,- իր գոտեպնդող հրապարակումը եզրափակել է հանրահայտ բժիշկը, որը միշտ աչքի է ընկնում մտահոգ քաղաքացու դիրքորոշմամբ ու վարքով։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: