«Մա՛մ, չհամարձակվես լացել, չհամարձակվես տխրել, մենք ստեղ ենք»․ ի՞նչ է գրել զինվորը մորը

Դարձյալ ճակատագրական օրեր են սկսվել հայ ժողովրդի համար։ Համատարած մտահոգ ու անհանգիստ հայացքներ են, սահմանային իրավիճակին հետևող աչքեր, որոնք փնտրում են մի լուսավոր կետ, որը լավատեսություն և հավատ կներշնչի։

Առանձնահատուկ ծանր էայն մայրերի վիճակը, որոնք իրենց տասնութ, տասնինը տարեկան տղաների ուղարկել են զինծառայության, իսկ այժմ նրանցից սրտատրոփ որևէ նորության, նրանց ձայնը լսելուն են սպասում։ Նրանք ամբողջ էությամբ սպասում են դարձել այս օրերին։

Սահմանին կանգնած զինվորը քաջ գիտակցում է թիկունքում մտահոգվող մոր ապրումները, ուստի նրանց առաջին մտահոգությունը մայրերին գոտեպնդող խոսքեր ուղարկելն է։

Զինվոր տղա ունեցող ծնողներից մեկը՝ Շուշան Հայրապետյանն իր հարթակում տեղադրել է իր սահմանապահ տղայի ուղարկած կարճ նամակը։ Շուշան Հայրապետյանը գրել է հետևյալը․ «-Մա’մ, չհամարձակվես լացել, չհամարձակվես տխրել, մենք ստեղ ենք։

Տղե՛ս, սե՛րս, սի՛րտս, իմ հումորաշատ, խոստանում եմ, չե՛մ լացի, չե՛մ տխրի։ Մենակ վերադարձիր, մենակ վերադարձիր, Վերադարձե՛ք, տղերք»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: